National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.05.2022
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում
1 / 9

Ամուսնության տարիքային շեմն աշխարհի տարբեր երկրներում ու ժողովուրդների շրջանում տարբեր է` պայմանավորված ազգային, կրոնական, ավանդույթների չափորոշիչներով:

Հայաստանում Ընտանեկան օրենսգրքով ամուսնության տարիք սահմանվել է 18 տարեկանը: Բացառությամբ` անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է ծնողների, որդեգրողների եւ հոգաբարձուի համաձայնությունը: 16 տարեկանում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է ծնողների, որդեգրողների եւ հոգաբարձուի համաձայնությունը, եւ երբ ամուսնացող մյուս կողմը չափահաս է:

Մայիսի 2-ին խորհրդարանում ամուսնության տարիքային շեմի փոփոխության հարցի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնակատար Արման Ավետիսյանի ներկայացմամբ` 2017թ. Հայաստանում գրանցվել է 15285 ամուսնություն, որից 76-ի դեպքում եղել են մինչեւ 18 տարեկան անձինք: 76-ից 73-ը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ: 2021թ. գրանցվել է 17 հազար ամուսնություն, որից 54-ի դեպքում` մինչեւ 18 տարեկան անձինք: 54-ից 53-ը դարձյալ եղել են իգական սեռի ներկայացուցիչներ: 
 
ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշել է, որ մինչեւ 18 տարեկան աղջիկների հղիությունն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Կինը մինչեւ 18 տարեկանը դեռեւս պատրաստ չէ հղիության: Հնարավոր վտանգներ սպառնում են ինչպես կնոջը, այնպես էլ պտղին եւ նորածնին:

Վաղ հասակում ազգային, կրոնական սովորություններով պայմանավորված` աղջիկները թողնում են դպրոցը. ոտնահարվում է երեխայի պարտադիր կրթության իրավունքը: Մասնակիցներն արձանագրել են, որ դպրոցներում գրանցված տղաները եւս չեն հաճախում դպրոց` հողագործության աշխատանքների, ինչպես նաեւ տարբեր այլ պատճառներով:

«Վաղ ամուսնությունների խնդիրն արդիական է` հիմք ընդունելով ՄԻՊ հաստատության ուսումնասիրությունները: Այն շարունակում է ստեղծել այնպիսի հիմնարար իրավունքների խախտումների ռիսկեր, ինչպիսիք են կրթության, առողջապահության պահպանման իրավունքները, վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: ՄԻՊ-ը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման խնդիրները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի խոսքով` ազգային փոքրամասնություններին պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 20 մլն դրամ` էթնիկ համայնքների ինքնության պահպանման, մշակույթի, լեզվի զարգացման խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին: Գումարը բաշխում է ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը: Առավելությունը տրվում է պետականություն չունեցող ազգություններին:

Վարդան Ասցատրյանի ներկայացմամբ` տարին երկու անգամ այցելություններ են կատարվում ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, քննարկվում են համայնքներում առկա խնդիրները: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում ավանդույթի բուն նշանակությունն ու էությունը կորչում է, եւ պահպանվում է ժառանգաբար փոխանցված ձեւական մասը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն էլ  քննարկման ընթացքում անդրադարձել է աղջիկների` կրթության համակարգից դուրս մնալու հարցին, պարտադիր հանրակրթության եւ հետագա մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններին:

«Կրթական համակարգում այսօր անգամ չունենք ամուսնացած երեխաների կրթության կազմակերպման կարգեր: Իհարկե, նոր կրթական ծրագրերն ու չափորոշիչները հնարավորություն են տալիս բավականաչափ բազմազանություն ապահովել: Սակայն խնդիրը դուրս է մնացել կարգավորումից»,- ասել է Ռոբերտ Ստեփանյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային առանձին ստորաբաժանման համակարգող խորհրդական Աստղիկ Մինասյանի կարծիքով` վաղ ամուսնությունը ոչ թե ավանդույթ է, այլ` կարծրատիպ: Նա կարեւորել է հասարակական կազմակերպությունների աշխատանքը համայնքների, դպրոցների, ընտանիքների հետ: 
 
Ռուստամ Բաքոյանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքներով ակտիվ համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ` ամուսնության տարիքային շեմի հարցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ կկայացվի համապատասխան որոշում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am